Իրանի իշխանությունները փակել են ընդդիմության ղեկավար Մեհդի Քյարուբիի գրասենյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2009 13:34

mehdikarroubi_1459530c1Իրանի իշխանությունները փակել են Ազգային վստահության կուսակցության գրասենյակը, որը գլխավորում Է ընդդիմության ղեկավարներից մեկը` Մեհդի Քյարուբին. այդ մասին հաղորդել Է ամերիկյան Սի Էն Էն հեռուստաալիքը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներ:

Ինչպես հայտարարել Է Քյարուբիի կուսակցության ներկայացուցիչ Իսմայիլ Մոգհադամը, դատախազի ներկայացուցիչները խուզարկության թույլատրագրով մտել են Թեհրանի արվարձանում գտնվող շենքը:

Նրանք առգրավել են փաստաթղթեր, խտասկավառակներ, համակարգիչներ, ինչպես նաև տեսաերիզներ: Ստուգումից հետո դատախազի ներկայացուցիչները հայտարարել են, որ գրասենյակը փակվում Է:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply