Ջուրը թանկացավ գրեթե 10 դրամով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2009 18:31
Հուլիսի 8-ից, ինչպես տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Երեւան ջուր» ընկերության ծառայությունների սակագինը բարձրանալու է. 1 խմ խմելու ջրի արժեքը 172.8 դրամից կդառնա 181 դրամ:
Հանձնաժողովին «Երեւան Ջուր»-ն իր կողմից մատուցվող ծառայությունների սակագները վերանայելու դիմումը ներկայացրել է այս տարվա ապրիլի 21-ին:
Ընկերությունն իր ծառայությունների սակագների վերանայման անհրաժեշտությունը բացատրել է 4 հիմնական պատճառներով` էլեկտրաէներգիայի գների բարձրացում, ընդհանուր գնաճ, դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն եւ բաժանորդների կողմից ջրօգտագործման ծավալների կրճատում:






Facebook
Tweet This
Email This Post
