Ադրբեջանի ներքին գործերի նախարարը ժամանեց Հայաստան
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 1:20
Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը ժամանել է Հայաստան: Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի Դաշնության օդանավը, որի մեջ էր գտնվում նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը:
Ռամիլ Ուսուբովը Երեւանում մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Նշենք, որ Երեւանում, հոկտեմբերի 13-15-ին, տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների ներքին գործերի նախարարների հերթական նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Գործադիր կոմիտեի ղեկավար-ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
Նստաշրջանի մասնակիցները հանդիպելու են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ ներքին գործերի նախարարության համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ հանցագործության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքը:
Նստաշրջանի քննարկմանը ներկայացվում նաեւ ԱՊՀ անդամ-երկրների` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործության դեմ պայքարի Կոնցեպցիայի նախագիծը: Փաստաթղթի մեջ ներկայացված են կազմակերպված հանցագործության եւ ահաբեկչության չեզոքացման նոր առաջարկություններ` կապված ժամանակակից իրականության հետ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
