Amnesty International-ը պահանջել է Կանադայից` ձերբակալել Ջորջ Բուշին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 22:44
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հոկտեմբերի վերջին պետք է այցելի կանադա: Դրա հետ կապված` միջազգային Amnesty International կազմակեպությունը պահանջել է ձերբակալել նախկին նախագահին: Կազմակեպության ներկայացուցիչները նրան մեղադրում են մարդկության դեմ կատարած հանցագործության մեջ: Ին չպես նշում է Amnesty International-ի կանադական բաժնի ղեկավար Ալեքս Նևեն, Ջորջ Բուշի անմիջական հաստատմամբ, 2001-2009 թթ ահաբեկչության մեջ մեղադրվող բանտարկյալներին զանգվածայնորեն տանջանքի են ենթարկել, էլեկտրաշոկով կամ էլ ջրում խեղդելով: Իրավապաշտպանների խոսքերով, եթե կանադական իշխանությունները հրաժարվեն Բուշին ձերբակալել, ապա դա կգնահատվի ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտում, որն արգելում է կտտանքի կիրառումը: Կանադայի իշխանություններն առայժմ Amnesty International կազմակերպության կոչերին չեն արձագանքել Մինչդեռ Բուշի ներկայացուցիչները լրջորեն վախենում են , որ ԱՄՆ 43-րդ նախագահին կձերբակալեն: Փետրվարին նախկին առաջնորդն արդեն Շվեյցարիա այցելությունը հետաձգել է` իր նկատմամբ քրեական գործ հարուցելու սպառնալիքի պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
