Տան պատի վրայի գովազդը մեկուկես միլիոն անգամ դիտվել է YouTube-ում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 21:58
Գովազդային հոլովակը , որտեղ կանանց ստիպում են պտտեցնել պեդալները մերկապարի օգնությամբ , երեք շաբաթում մեկ ու կես միլիոն դիտում է հավաքել YouTube-ում: Այսպիսով , ֆրանսիական Contrex հանքային ջրի գովազդը վերջին ժամանակները ամենահայտնին դարձավ տեսահոսթինգում:
Հոլովակը իրենից ներկայացնում է Contrex-ի գովազդային ակցիա: Ակցիայի շրջանակներում ֆրանսիական քաղաքներից մեկի կենտրոնում տեղադրեցին վարդագույն հեծանիվ տրենաժորներ: Երբ կանայք սկսեցին պտտեցնել բոլոր տրենաժորների պեդալները, մոտակա շենքի պատի վրա երևաց տղամարդու պատկեր , ով մերկապար էր պարում: Ներկայացման վերջում տղամարդը ցուցանակ է հանում, որի վրա գրած է , որ նրանք ովքեր պտտեցրել են պեդալները `վառել են 2000 կալորիա: Տրենաժորների կողքը դրված էր Contrex ջուրը:
Առաջին տեսահոլովակը հայտնվեց YouTube –ում սեպտեմբերի 19 –ին: Այն հավաքեց 75 հազար ունկնդիր: Մեկ շաբաթից Contrex –ը հրապարակեց այլ տեսահոլովակ , ավելի լիարժեք և այն դարձավ տեսահոսթինգի հիթը: Հոկտեմբերի 12 –ին Contrex –ը նոր տեսահոլովակ արձակեց , որը ոչնչով չէր տարբերվում նախորդներից:
Contrex-ի բրենդը 1992 թ.-ից պատկանում է Nestle-ին: Այդ ջուրը լցնում են Վոգեզ մարզում (Vosges) `Ֆրանսիայի արևմուտքում :






Facebook
Tweet This
Email This Post
