ԱՄՆ-ում մահացել է ծրագրավորման C լեզվի ստեղծող Դենիս Ռիտչին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2011 21:27

ԱՄՆ-ում մահացել է ծրագրավորման C լեզվի ստեղծող, UNIX-ի հիմնադիրներից մեկը` Դենիս Ռիտչին:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, 70-ամյա ծրագրավորողը մահացել է տանը` երկարատեւ հիվանդությունից հետո: Ռիտչիի մահվան մասին գրել է նրա գործընկեր Ռոբերտ Փայքը` Google+ սոցիալական ցանցի իր էջում: Թե հատկապես ինչ հիվանդությամբ էր տառապում Ռիտչին, նշված չէ:

70-ականների սկզբին Դենիս Ռիտչին ծրագրավորող Քեննետ Թոմփսոնի հետ մշակել է ծրագրավորման С լեզուն, որը հիմք հանդիսացավ ժամանակակից շատ լեզուների համար: 1978թ. լույս տեսավ «Ծրագրավորման С լեզու» դասագիրքը, որը դասական մուտք դարձավ սկսնակ ծրագրավորողների համար: Մինչեւ 2007թ. Դենիս Ռիտչին զբաղեցրել է  հեռահաղորդակցման ոլորտի Lucent Technologies   ընկերության առաջատար ուսումնասիրողի պաշտոնը:

 

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply