Առանց մեդալի և օլիմպիական ուղեգրի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2011 21:03

Ճապոնիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը   մասնակիցների համար նաև  նախաօլիմպիական որակավորման փուլ է հանդիսանում: Արդեն հայտնի  են  կանանց և տղամարդկանց բազմամարտի և թիմային պայքարի լավագույն ութնյակների անունները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունից «Անկախ»-ին տեղեկացրին, որ մեր երկրի  ներկայացուցիչները անմասն են մնացել  խաղարկված օլիմպիական ուղեգրերից  և չորրորդ տասնյակից   ցածր հորիզոնականներում  են հանգրվանել: Բայց Լոնդոնի խաղերին մասնակցելու հույսը դեռ չի մարել: Հունվարի սկզբին  օլիմպիական մայրաքաղաքում տեղի կունենա ընտրական մրցաշար, որտեղ հայտնի կդառնան կանանց և տղամարդկանց ևս ութական լավագույն թիմերը: 32 երկրի մեկական մարզիկ, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչը,  ուղեգրերին տիրելու համար պայքար կմղի  բազմամարտում: Մեր մարմնամարզիկներից Լոնդոնում  օլիմպիական  ուղեգրի արժանանալու համար կմրցի  Հարություն Մերդինյանը  կամ Արթուր Դավթյանը:

 

 

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply