Ամփոփվել են վարչական շրջանների սեպտեմբեր ամսվա կատարած աշխատանքների գնահատման արդյունքները
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 20:40
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը` վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը զեկուցել է, որ արձանագրված ցուցանիշները նախորդ ամսվա համեմատ հիմնականում չեն փոխվել: Դրական աճի միտում է արձանագրվել միայն 3 վարչական շրջանների կատարած աշխատանքների մասով:
Զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում դեռևս ցածր է ֆինանսական և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Փոխորենը դրական միտում ունի աղբահանության ցուցանիշը:
Ամփոփելով ներկայացված արդյունքները` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անթույլատրելի է համարել բացթողումներն ու հանձնարարել արմատապես փոխել մոտեցումները աշխատանքային պարտականությունների կատարման ուղղությամբ. «Համարժեք գնահատականի պետք է արժանանա թե¯ լավ, թե¯ վատ աշխատանքըե,– նշել է քաղաքապետը:
Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը ապօրինաշինությունների և հողազավթումների դեմ պայքարի, ինչպես նաև պարտադիր պարեկարգման պայմանագրերի կնքման և դրանց կատարման ուղղությամբ: Միաժամանակ հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը հանրային սննդի օբյեկտներում ծխողների համար առանձին տարածքներ ապահովելու ուղղությամբ:
Տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
