Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2011 20:26

Ողջունելով հյուրին` Նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են  գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը: «Մենք առանցքային ենք համարում Կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք է´լ ավելի խորացնել մեր հարաբերությունները ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ»,- ասել է  Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաև որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն:  Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը ԻՆՏԵՐՊՈԼ-ի արդիականացման գործում:

ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ  Հայաստանը և ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարությանը` Ազգային կենտրոնական բյուրոյին մշտական աջակցության համար և ընդգծել, որ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է:

 

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply