ԱՄՆ-ը կվերադարձնի Ֆրանսիային հարյուր տարի առաջ գողացված նկարը:
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 17:41
Ամերիկյան իշխանությունները ֆրանսիացիներին կվերադարձնեն մոտ մեկ դար առաջ գողացված գեղանկարիչ Ժյուլ Բրետոնի կտավը , հաղորդում է Associated Press-ը:
Ֆրանսիական ռեալիստ նկարչի “Ձկնորսի աղջիկը” աշխատանքը նկարվել է 1875թ. Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուե քաղաքի իշխանությունների պատվերով : Հետո այն պահվել է քաղաքի թանգարանում, բայց 1918թ. `առաջին համաշխարհային պատերազմի ավարտից առաջ նրան գողացել են :
Հինգշաբթի ,հոկտեմբերի 13-ին, Վաշինգտոնում կայացավ նկարի պաշտոնական հանձնումը հայրենիք: Մասնակցում էին ամերիկյան իշխանության,մաքսային ոստիկանության և էմիգրացիոն ծառայությունների ներկայացուցիչներ:
Ժյուլ Բրետոնը`1827-1906թթ համարվում էր ֆրանսիական ռեալիզմի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը: Նա հայտնի է որպես բնանկարիչ, որին հետաքրքրել են գյուղական և ժավավրդագրական սյուժեները:






Facebook
Tweet This
Email This Post
