«Ամուր ընկույզ-5»-ը ստացավ պաշտոնական անվանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 13, 2011 17:21

«Ամուր  ընկույզ» ֆիլմի 5-րդ   սերիան  պաշտոնապես կոչվում է «A Good Day to Die Hard», բառացի` «Դիմադրության համար լավ օր»: Այդ մասին հաղորդում է    Gigwise կայքը:

Ֆիլմի գլխավոր  հերոսի`Ջոն Մակլեյնի դերը  նորից կխաղա Բրյուս Ուիլսը: Ըստ տարածված լուրերի`  ֆիլմի գործուն հերոսներից  կլինի Մակլեյնի  որդին:  Կինոնկարը բանտից փախուստի մասին է:

2011թ. օգոստոսի վերջին հայտնի դարձավ , որ «Ամուր  ընկույզ» ֆիլմի 5-րդ   սերիայի ռեժիսոր է նշանակվել  Ջոն Մուրը: Նախկինում նա զբաղված էր «Նախանշան» ֆիլմերի ներկայացմամբ և «Մակ Պեյն» համակարգչային խաղի էկրանավորմամբ: Ենթադրվում է , որ Մուրի «Ամուր  ընկույզ»ֆիլմը  կներկայացվի 2012թ. փետրվարին:

«Ամուր  ընկույզ»  ֆիլմի առաջին մասը էկրանին հայտնվել է 1988թ., իսկ վերջին` չորորրդը` 2007թ.հունիսին:

 

 

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply