Լևոն Արոնյանը և Ալեքսանդր Գրիչուկը` շախմատի Բիլբաոյի մրցաշարի առաջատարներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 9, 2009 13:51
Իսպանիայի Բիլբաո քաղաքի մարզապալատում կազմակերպված շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի նկատմամաբ:
Պարտիան կարճատև էր. մրցակիցները կատարեցին ընդամենը 29 քայլ: Սերգեյ Կարյակինը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին: Այսպիսով, առաջին շրջանի ավարտից հետո վաստակած 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արոնյանը և Գրիշչուկը: Կարյակինն ունի 4, Շիրովը` 1 միավոր: Այսօր շախմատիստները հանգստանում են: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը կմրցի Գրիշչուկի, Շիրովը` Կարյակինի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
