Հրամանագիր` ԼՂՀ-ում աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2011 17:22

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ԼՂՀ  արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Հրամանագրի համաձայն` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

ԼՂՀ նախագայի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply