Սողանքի գոտում աշխատանքները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2011 16:24

Հոկտեմբերի 13-ի ժամը 13.00-ի դրությամբ սողանքային գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են:

Տավուշի մարզում շարունակում է գործել ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբը, որը գլխավորում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Դեպքի վայրում աշխատում է ՀՓԾ Երևանի փրկարարական վարչությունից` 50 փրկարար և 1 պարամեդիկ, Տավուշի մարզային փրկարարական ջոկատից` 5, Իջևանից` 11, Աբովյանից` 8, Եղվարդից` 7, Չարենցավանից`8, Հրազդանից` 7, Արմավիրի մարզային ջոկատից` 14, Շիրակի մարզային փրկարարական ջոկատից` 8, Աշոցքից` 8 և Ամասիայից` 8 փրկարար:

Սողանքային գոտում իրականացվող աշխատանքներում ներգրավված են նաև Տավուշի մարզային ոստիկանությունից` 13 աշխատակից և Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար:

Տեղում շարունակում է հերթապահել շտապօգնության ծառայությունից 1 բրիգադ, իսկ հասարակական կարգի պահպանությունն ապահովում է  ճանապարհային ոստիկանության 2 ավտոմեքենա:
Ինժեներական ծանր տեխնիկայից սողանքի գոտում դեռևս աշխատում է 1 բուլդոզեր, 2 էքսկավատոր և 1 երկաթուղային շարժական կռունկ:

 

 

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply