Գահը ժառանգելու նոր օրենքներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 15:13
Այսուհետ օրինական ժառանգորդուհի ու ազգի նոր թագուհի կարող է դառնալ ոչ միայն Քեմբրիջյան Հերցոգի ու Հերցոգուհու միակ դուստրը, այլև իգական սեռի ներկայացուցիչը, որն առաջինը լույս աշխարհ կգա նրանց ընտանիքում: Բրիտանիայի օրենսդիրների կարծիքով, հին օրենքը, որի համաձայն ընտանիքի առաջին դուստրը անմիջական թագավորական գահի ժառանգորդ չի համարվում, եթե նրանից հետո թեկուզ մեկ տղա է լույս աշխարհ գալիս, այժմ համարվում է հնացած ու խտրականության վկայություն:
Առաջարկվում է նաև վերջապես փոխել օրենքի այն դրույթը, որով արգելվում է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներին ամուսնանալ կաթոլիցիզմ դավանող կանանց ու տղամարդկանց հետ: Իսկ այն պահանջը, որի համաձայն, միապետը պետք է անգլիցիզմ դավանի` մնում է ուժի մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
