Ի՞նչ գիտենք «կյանքի ժամերի» մասին
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 16, 2011 7:00
Մենք սովոր ենք ապրել ժամերով: Կա անկողին մտնելու ու արթնանալու, ճաշելու և աշխատանքի գնալու ժամանակ: Չխճճվելու համար էլ մարդկությունը հորինել է ժամացույց ու հպարտացել դրանով: Սակայն դժվար թե անանուն հեղինակը մտածած լիներ, որ այնքան էլ ինքնատիպ չէ իր հայտնագործությամբ, քանի որ բնությունն ունեցել է և ունի իր «ժամանակացույցը»` մեր օրգանիզմը:
Մեզ թվում է, թե երբ քնում ենք, մեր օրգանիզմը շարունակում է «լրիվ թափով» աշխատել: Սխալվում ենք: Իմաստուն բնությունը մարդուն ստեղծել է այնպես, որ «ժամանակից շուտ» մաշվելուց պաշտպանի: Չէ՞ որ յուրաքանչյուր մեխանիզմ, որն անընդհատ է աշխատում, շուտ է հնանում ու շարքից դուրս գալիս: Այդ մաշվածությունից պաշտպանելու նպատակով էլ օրվա տարբեր ժամերին այս կամ այն օրգանը տարբեր «հզորությամբ» է աշխատում: Իրար հերթափոխում են. մեկն աշխատում է, մյուսները` հանգստանում: Եվ միայն սթրեսի ժամանակ է մեր օրգանիզմն աշխատում լրիվ թափով` բոլոր ուժերն ուղղելով ինքնապահպանմանը:
Ահա մեր օրգանիզմի աշխատանքային գրաֆիկը
1-3-ն աշխատում է լյարդը, 3-5-ը` թոքերը, 5-7-ը` հաստ աղիքը, 7-9-ը` ստամոքսը, 9-11-ը` փայծաղն ու ենթաստամոքսային գեղձը, 11-13-ը` սիրտը, 13-15-ը` բարակ աղիքը,15-17-ը` միզապարկը, 17-19-ը` երիկամները, 19-21-ը` գլխուղեղը, 21-23-ը` ողնուղեղն ու ողնաշարը, 23-1-ը` լեղապարկը:
Այս գրաֆիկն իմանալով` կարելի է ախտորոշել սեփական օրգանիզմն ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել: Գուցե նկատած լինեք, որ օրվա տարբեր ժամերին մեր ինքնազգացողությունն էլ տարբեր է: Ոմանք էներգիայի հոսք են զգում առավոտյան, մյուսների համար արգասաբեր է ցերեկը, իսկ ոմանք էլ բոլոր գործերը հետաձգում են երեկոյան: Հաճախ ենք այս տատանումները վերագրում եղանակին կամ պայմանական բաժանմանը` արտույտների ու բուերի: Սակայն բացատրությունն ավելի շուտ մեր օրգանիզմի ռիթմն է: Էներգիայի հոսքն ամեն օր նույն ժամին կարելի է բացատրել այն բանով, որ մեր կոնկրետ, ժամին համապատասխանող օրգանն իր վրա է կրում ողջ օրգանիզմի աշխատանքը: Նշանակում է ներդաշնակությունն օրգանիզմում խախտված է: Աշխատանքը բոլոր օրգանների փոխարեն կատարում է մեկը, իսկ մյուս օրգանները մակաբույծի նման «գլուխ են պահում»: Այդ դեպքում կարելի է մնացած օրգանները մաքրել թե՛ ֆիզիկապես, թե՛ էներգետիկ առումով, ազատել աղբից ու կարգավորել դրանց աշխատանքը:
Իսկ ուժերի կտրուկ հատնումը որոշակի ժամին խոսում է տվյալ օրգանի աղտոտվածության կամ էլ հիվանդության մասին: Տվյալ դեպքում նշանակում է, որ հենց այդ օրգանն է նորոգման կարիք զգում: Ուշադրություն դարձրեք ձեր «հիվանդին»,գուցե այդպիսով կարողանաք կանխարգելել լուրջ հիվանդությունը:
Ինչ վերաբերում է օրգանները մաքրելուն, ապա այդ միջոցների մասին հասուն գրականություն կա, սակայն նշենք, որ տվյալ օրգանի մաքրությունը չպետք է համապատասխանի այդ օրգանի ակտիվության ժամերին: Օրինակ` չի կարելի ստամոքսը մաքրել վաղ առավոտյան կամ երիկամները` երեկոյան: Այդ ժամերին դրանք պատասխանատու են ողջ օրգանիզմի համար ու «իրենցով զբաղվելու» ժամանակ չունեն:
Սիրեցեք ձեզ, լսեք ինքներդ ձեզ, ձեր օրգանիզմին` ամենակատարյալին բոլոր մեխանիզմներից, լսեք նրա պահանջներն ու այդ դեպքում կկարողանաք երկար պահպանել գեղեցկությունը, երիտասարդությունն ու առողջությունը:






Facebook
Tweet This
Email This Post
