Դդումի մուրաբա

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 13, 2011 11:57

Դդումը  կտրատել, կլպել  ու կորիզները հեռացնել: Ձևավոր դանակով  կտրատել 2-3 սմ մեծություն ունեցող կտորներով և գցել կրաջրի մեջ` 20-30 րոպե: Դրանից հետո սառը ջրի տակ լավ լվանալ ու քամիչի վրա լցնել: Նախապատրաստած դդումը գցել եռացող ջրի մեջ և 5 րոպե եփել, որից հետո ջուրը թափել: Պատրաստել օշարակ, տաք-տաք լցնել դդումի կտորների վրա և 6 ժամ թողնել, այնուհետև 30-35 րոպե եփել: Դրանից հետո կրակի վրայից վերցնել և թողնել տաք օշարակի մեջ մոտ 2 ժամ: Հետո եփը կրկնել 2 անգամ, այնուհետև եփել մինչև պատրաստ լինի: Եփելու վերջում մուրաբայի մեջ վանիլին գցել:

1 կգ մաքրած դդմին` 1 կգ շաքար, 400 գ ջուր և մեկ ծրարիկ վանիլին:

(բաղադրատոմսը` “Հայկական խոհանոց” ժողովածուից)

 

Դիտվել է 14138 անգամ:
Print Friendly

Leave a Reply