Այս տարվա երրորդ թագավորական հարսանիքը. ամուսնացել է Բութանի թագավորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2011 14:56

Բութանի 31-ամյա թագավոր Ջիգմա Քեսարա Նամհյալա Վանգչուկի հարսնացուն 21-ամյա ուսանողուհի Ջեցուն Պեման է: Այսօր Բութանում տեղի է ունեցել թագավորական հարսանիքը: Հարսանցուի ծնողները հարուստ մարդիկ չեն, սակայն հասարակ ընտանիքին հաջողվել է դստերն ուղարկել լոնդոնյան Ռիջենթս քոլեջ:

Թագավորին ժողովուրդը շատ է սիրում. իր թագավորությունում  նա  ժողովրդավարական մի շարք վերափոխումներ է կատարել:

Հարսանեկան արարողությունը տեսնել ցանկացողներն էլ շատ-շատ էին: Դրա համար 17-րդ դարի ամրոցի մոտ, ուր հարսանեկան արարողությունն էր տեղի ունենում, վրաններ էին ամրացրել:

Այս տարի իրենց ընտրյալների հետ ամուսնացան բրիտանական արքայազն Ուիլյամն  ու Մոնակոյի իշխան Ալբեր II-ը:

 

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply