Սերկևիլի մուրաբա

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 13, 2011 10:52

Սերկևիլը կեղևահանել, միջուկը հեռացնել և կտրել շերտերով: Ապա լցնել թասի մեջ ու վրան այնքան ջուր ավելացնել, որ սերկևիլը ծածկվի, ու եփել այնքան. որ փափկի: Եփած սերկևիլը հանել ու լցնել մաղի վրա, իսկ ջուրը քամել: Պատրաստել օշարակ` քամած ջրի   մեջ լցնելով  շաքարավազը, ապա եռացող օշարակի մեջ լցնել սերկևիլը, եփել 20-25 րոպե, կրակից վերցնել և 2-3 ժամ թողնել այդ օշարակի մեջ: Հետո կրկին դնել կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը: Վերջում փրփուրը քաշել ու հովանալուց հետո լցնել տարաների մեջ:

1 կգ սերկևիլին` 1,5 կգ շաքար, 400 գ ջուր:

 

Դիտվել է 4263 անգամ:
Print Friendly

Leave a Reply