Թուրքիայում հայ բժիշկների հալածանքը` Առաջին համաշխարհայինի տարիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2011 14:45

Ֆրանսիայում լույս է տեսել «Թուրքիայում հայ բժիշկների հալածանքը` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին»  գիրքը,  որն առաջին անգամ հրապարկվել է 1919թ. Կոստանդնուպոլսում` Հայ բժիշկների միության կողմից, հաղորդում է  «Nouvelles d`Arménie»-ին:

1919թ. ապրիլի 20-ին Մուդրոսի զինադադարից վեց ամիս անց  Կոստանդնուպոլսում Հայ բժիշկների միությունը ֆրանսերենով հրապարկել է պատերազմի տարիներին Թուրքիայում հայ բժիշկների հալածանքերի մասին գրքույկ:

Առաջին մասում քննադատվում է թուրքական բժիշկների մասնակցությունը հայերի կոտորածներին եւ տեղահանումներին: Երկրորդ մասում հարգանքի տուրք է  մատուցվում այն 67 բժիշկների, 54  դեղագործների, 10 ատամնաբույժերի եւ 15 ուսանող- բժիշկների հիշատակին, ովքեր սպանվել են, եւս 46 բժիշկ, 19 դեղագործ եւ 4 ատամնաբույժ մահացել են տիֆից եւ այլ հիվանդություններից: Սա մանրամասն ցուցակ է, որտեղ նշված է նրանց  ծննդյան վայրն ու տարեթիվը,  հիվանդանոցում գործառույթներն ու պաշտոնը,  երբեմն` մահվան հանգամանքները:

Այս արժեքավոր գրքում կա նաեւ ցեղասպանության դահիճների ցուցակը, ովքեր չեն խորշել բարբարոսական էքսպերիմենտներից:

 

News.am

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply