Հրաչյան դանակահարել է Միքայելին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 13:42

Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Միքայել Ասոյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, Հալաբյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 36-ամյա Հրաչյա Գևորգյանը ծալովի դանակով հարվածել է Միքայել Ասոյանին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, Հրաչյա Գևորգյանը ներկայացել է բաժին:
Հ. Գևորգյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 755 անգամ: