Միջազգային ֆինանսական կորպորացիան հորդորորում է Հայաստանին կրճատել էներգիայի ծախսերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2009 13:22

ifcՀայաստանի գործարարները կարող են կրճատել էներգիայի ծախսերը գրեթե 15 տոկոսով. այս եզրակացությանն են հանգել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC ( Միջազգային ֆինանսական կորպորացիա)–ի մասնագետները:

«Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումները կարող են մեծացնել ընկերությունների մրցունակությունը, որի արդյունքում կարելի է հասնել էներգածախսերի և ընդհանուր գործառնական ծախսերի զգալի կրճատման»,-ասված է IFC-ի զեկույցում, որի համար հիմք է հանդիսացել 100 տեղական ընկերությունների շրջանում անցկացված հարցումը:
«Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ իրականացվում է Էներգառեսուրսներով հարուստ այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանն է,-այսօր ասաց IFC տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը,- Մենք այնտեղ 6 բանկերի միջոցով 100մլն դոլարից ավել ներդրումներ ենք արել այդ ուղղությամբ»:
Լյուբեքն ասում է, որ գնալով էներգիայի գինն ավելի փխրուն է դառնում, ինչը մեծ ազդեցություն է ունենում ապրանքի կամ ծառայության գնագոյացման վրա: «Էներգախնայողության դեպքում դրա գինն իջեցնելով` կարելի է մեծացնել մրցունակությունն ու ավելի մեծ եկամուտներ ստանալ»,- ասում է նա:
«Հայաստանը (որի արդյունաբերական արտադրանքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 24 տոկոսը) էներգախնայողությունների հարցում իր նման երկրների համեմատ, մասնավորապես տարածաշրջանում, գտնվում է բավական շահեկան դիրքում, սակայն անելիքներ դեռ շատ կան»,- ասաց IFC բիզնես խորհրդատվության գծով տնօրեն Բրայան Թայթը:
Հայաստանը IFC անդամ և բաժնետեր է դարձել 1995թ., իսկ IFC-ն երկրում ներդրումներ սկսել է իրականացնել 2000թ.-ից:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply