Դոպինգի ճանաչված փորձագետը` Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 13, 2011 13:03

ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստան էր գործուղել  հունգարացի հեղինակավոր դոպինգ-սպա Բարբարա Կալոյին:Նա վերջին հնգամյակում ղեկավարում է ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների դոպինգ ստուգման  աշխատանքները: Նրան է վստահված նաև  Լոնդոնի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի մասնագիտական ստուգման գործը:Կալոն  Երևանում հանդիպեց ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի ղեկավարությանը, մասնագիտական զրույցներ ունեցավ հայ գործընկերների հետ:

Լոնդոնյան խաղերի կազմկոմիտեն նորամուծություն է կատարել դոպինգ ստուգման գործընթացում:Երևանյան խմբի ղեկավար Արեգ Հովհաննիսյանը դեկտեմբերին Բուդապեշտում կրկին  կհանդիպի իր գործընկերներին և ավելի  կհարստացնի տեղեկությունները  նորամուծության մասին:

ՀԱՕԿ-ը Լոնդոնի խաղեր մեկնելուց առաջ Հայաստանի մարզիկներին կծանոթացնի դոպինգ ստուգման նոր մանրամասներին,նպատակով ,որ մերոնք  անակնկալի չգան և հոգեբանորեն պատրաստ լինեն  ամեն տեսակի որոշումներին:

Դիտվել է 639 անգամ:
Print Friendly

Leave a Reply