Մեքենան ընկել է Հրազդան գետը, երկու մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2011 12:58

Հոկտեմբերի 12-ին`ժամը 18.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքում` Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, Հրազ­դան գետն է ընկել ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես Ե-240» մակնիշի 14 ՍՍ 141 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուս են բերվել 1984 թվականին ծնված Հայկ Հովհաննիսյանը և 1974 թվականին ծնված Արման Պռոյանը, որոնք այնուհետև տեղափոխվել են ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply