Գեղաշենում «Ֆոլքսվագեն Պասսատ» է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 12:55
Հոկտեմբերի 12-13-ին հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում:Մասնավորապես` Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում`25հա, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում`1հա, Արջուտ գյուղում`1200քմ, Լեռնապատ գյուղում`1հա, Վանաձոր քաղաքում`10հա, Արմավիրի մարզում` Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 1,5հա և 2000քմ խնձորի նորատունկ այգի, Բաղրամյան գյուղում`3000քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում`1,5հա:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:
Հոկտեմբերի 12-ին`ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Երևան-Մասիս ավտոճանապարհին (Հովտաշեն գյուղի հարակից հատված) այրվում է փայտե տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.09-ին, մարվել` 15.34-ին:
Մասամբ այրվել է Գ.Խաչատրյանին պատկանող հասարակական սննդի կետը` 10 քմ մակերեսով:
Նույն օրը`ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.11-ին:
Այրվել են Ա.Զաքարյանին պատկանող ավտոտնակը` 20 քմ մակերեսով և ներսում` ‘’Ֆոլքսվագեն Պասսատ’’մակնիշի 15 ԼՍ 653 պետհամարանիշի ավտոմեքենան` ամբողջությամբ:
Նույն օրը`ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Անտառային փողոցի թիվ 3 տան բակում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել`00.55-ին:
Այրվել են Ա.Ավետիսյանին պատկանող գոմի տանիքից 5 քմ մակերեսով հատված և կուտակված 350 հակ անասանկեր:
Հոկտեմբերի 13-ին`ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում այրվում է թոնրատան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.34-ին, մարվել` 01.15-ին:
Այրվել է Ռ.Օսոյանին պատկանող հացատան տանիքը` 25 քմ մակերեսով:
Նույն օրը`ժամը 05.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Նավասարդյան փողոցի թիվ 16 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել`06.29-ին:
Այրվել է Հ.Մուրադյանին պատկանող ավտոտնակի տանիքը` 30 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
