Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայում ՀՀ դեսպան

Պաշտոնական, Օրվա լուր | | October 13, 2011 12:23

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապե­տության արտա­քին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կա­պակ­ցությամբ:

Նախագահի  այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշա­նա­կվել է Ավստրիայի Հանրապետությունում Հա­յաս­­­տանի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­­կարգ և լիազոր դեսպան՝ համատե­ղու­թյան կարգով նշանակվելով նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հա­յաս­­տա­նի Հանրա­պե­տու­թյան առաքելության ղեկավար (նստա­վայրը` Վիեննա):

(կենսագրական տվյալներ)

Ծննդյան թիվն ու վայրը

Սեպտեմբերի 10, 1956., ք.Երեւան

Կրթությունը՝

1972-1977թթ. – Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետ

1980թ. – Պատմական գիտությունների թեկնածու

1999թ. – Պատմական գիտությունների դոկտոր

Աշխատանքային գործունեությունը՝

1980-1986թթ. – Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ

1986-1990թթ. – ՀԿԿ Կենտկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, արտաքին կապերի գծով խորհրդատու

1990-1991թթ. – Հայաստանի գիտությունների ակադեմիայի Սփյուռքի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման բաժնի գիտական խմբի ղեկավար

1991-1994թթ. – ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ

1994-1999թթ. – Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1995-1999թթ. – Համատեղությամբ Խորվաթիայում, Կիպրոսում, Սլովենիայում, Հարավսլավիայում, Ալբանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

1999-2005թթ. – ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

2001-2005թթ. – Ամերիկյան կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2005թ. – մինչ օրս – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Նախագահում է միջկառավարական հանձնաժողովների հայկական մասը
– Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի

Դիվանագիտական աստիճանը ՝

արտակարգ եւ լիազոր դեսպան

Լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն

Շքանշաններ
պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով

Ամուսնացած է, ունի որդի

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply