Երկու թութակներն իրենց տիրոջ ընկերությունը փրկեցին գողերից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 11:34
Թռչունները գողերին վախեցրին` հաչալով իսկական շան նման:
Արա ցեղատեսակի թութակները պահակություն են անում այդ ընկերությունում գրեթե մեկ տարի: Տերը ԶԼՄ-ներին պատմել է, որ թութակները շների պես սկսել են հաչալ Իսպանիայում բնակության ժամանակ: Հարևաններից մեկը շուն է ունեցել, որն անընդհատ հաչացել է: Թութակները լսելով` սկսել են նրան կրկնել:
Թութակների շնորհքի այսպիսի կիրառում է գտել Թրեվր Բեյթը` տնտեսելով շուն գնելու վրա: Նա ասել է, որ չնայած թութակները հաչան են, սակայն նրանք բավականին քնքուշ էակներ են: Բացի հաչալու շնորհքից, նրանք նաև ասում են` բարև, գերազանց է, արի համբուրվենք:
Թրեվրի կինը նույնպես շատ է սիրում իրենց թևավորներին:






Facebook
Tweet This
Email This Post
