Գեղարքունիքում մարդահամարի առաջին օրը հաշվառվել է 17 000 հոգի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2011 11:28

Հոկտեմբերի 12-ի առավոտյան 2011 թ. մարդահամարը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց մարդահամարային 930 տեղամասերում: Ինչպես «Արմենպրես»-ի  Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության պետ Հակոբ Բադալյանը, մարդահամարի առաջին օրը 930 հաշվարարների կողմից հաշվառվել է 17000 հոգի:

Լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բացառությամբ Գավառ քաղաքում տեղի ունեցած մի դեպքի, երբ միայնակ տարեցը հրաժարվել է դուռը բացել հաշվարարների առջեւ: Մնացած դեպքերում մարդահամարն ընթացել է բնականոն հունով: Գեղարքունիքի մարզում ձեւավորոված է 173 հրահանգչական եւ 15 մարդահամարային տեղամաս: 173 հրահանգիչները հսկում են 930 հաշվարարների գործողությունները: Բացի այդ, տեղերում գործուղվել եւ մեթոդական խորհուրդներ են իրականացնում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության աշխատակիցները:

 

Դիտվել է 625 անգամ:
Print Friendly

Leave a Reply