Ինքնասպանությունների քանակով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 10:44
Մոտ 800 հազար ռուսաստանցի է ինքնասպանություն գործել 1990-2010-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հայտարարել է ՌԴ համաճարակաբանության ու հոգեկան առողջության սոցիալական հարցերի կենտրոնի բաժնի վարիչը:
Նրա տեղեկության համաձայն, Ռուսաստանը կրկին երկրորդ տեղում է աշխարհում` 100 հազար բնակչին ընկնող ինքնասպանությունների քանակով: Նա համեմատել է այդ թիվը մի ամբողջ քաղաքի բնակչության քանակի հետ ու առաջարկել Ռուսաստանում ինքնասպանությունը կանխող համակարգ ստեղծել: Նա կարծում է, որ ինքնասպանություններում առանցքային է անոմիան (եզրույթը սոցիոլոգ Էմիլ Դրքեյգինն է, որը մեկնաբանվում է որպես անվստահություն ու անհարգալից վերաբերմունք պետության օրենքների նկատմամբ):






Facebook
Tweet This
Email This Post
