«Ժողովուրդ». Որտեղի՞ց են 7 «Ռենջ Ռովերը» և 35 000 դոլարանոց լողավազանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 13, 2011 10:42

ՀՀ գլխավոր զինկոմիսար Սերգեյ Չալյանը, ըստ թերթի տեղեկությունների, յուրահատուկ սեր ունի խաղատների նկատմամբ։ Վերջին անգամ նա մոտ 20 օր առաջ եղել է «Շանգրիլա» խաղատանը։ Երբ թերթը նրան հարցրել է խաղատներ այցելելու սովորության մասին, Չալյանը պատասխանել է. «Ես սկի տնից դուրս չեմ գալիս»։ Իսկ երբ բարձրաստիճան զինվորականից հետաքրքրվել են, թե որքան է կազմում նրա աշխատավարձը, ասել է, որ ինքը հեռախոսով նման հարցերի չի պատասխանում։ Բայց ամեն դեպքում, թերթը հարցրել է, թե ՀՀ գլխավոր զինկոմիսար Սերգեյ Չալյանը որտեղից ունի «Ռենջ Ռովեր» մակնիշի 7 մեքենա, իսկ վերջերս էլ 35.000 ԱՄՆ դոլար արժողությամբ լողավազան է կառուցել Ձորաղբյուրի իր առանձնատանը։ Չալյանը դարձյալ անուղղակի պատասխան է տվել. «Էդ ո՞վ է Ձեզ նման հեքիաթներ պատմել»։

Tert.am

 

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply