Վրաստանում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2009 11:17

Ռիխտերի սանդղակով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում երեկ ` սեպտեմբերի 8-ի երեկոյան:

Վրաստանի սեյսմոլոգիական մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված է եղել Վրաստանի հյուսիս-արևմուտքում` Ռաչա-Լանչխուտի նահանգի Օնսկի շրջանում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ, ինչպես հաղորդում է «ИА REGNUM»-ը, դեռևս չկան:

Նախորդ օրը` սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ևս Վրաստանի հյուսիս-արևմուտքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply