Միլիոնատերը պատվիրել է Ազատության արձանի պատճենը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2011 10:02

Ամերիկյան խորհրդանիշի 3-մետրանոց  տարբերակն այսուհետ կզարդարի նյույորքյան բիզնեսմենի տունը: Այսպիսի  անսովոր նվեր է ինքն իրեն արել ամերիկացի միլիոնատեր Լեոնարդ Ստեռնը: The Hartz Group ընկերության ղեկավարն իր համար Ազատության արձանի ( որն արդեն 200 տարուց ավելի զարդարում է  Նյու Յորքի նավահանգիստը) 3-մետրանոց տարբերակն է պատվիրել:

46-մետրանոց  կանաչած գեղեցկուհու մինի տարբերակը բրոնզից է: Ողջ աշխարհում հաշվվում է  արձանի բրոնզից պատրաստված 12 օրինակ:

Ստեռնը հավատացնում է, որ իր «Ազատությունը» միակն է  ողջ ԱՄՆ-ի տարածքում: Հիմա յուրաքանչյուրը կարող է հիանալ արվեստի այդ գործով, քանի որ այն Վերին Իսթ Սայդ քաղաքի հեղինակավոր շրջաններից մեկում գտնվող տան առջև է տեղադրված: Միլիոնատիրոջ այդ զգացականությունը արմատներով մանկություն է գնում, երբ փոքրիկ իմիգրանտը 1920-ին Նյու Յորք է հասել շոգենավով,  լաց է եղել, երբ տեսել է  հսկա ջահով անծանոթուհուն : Իր սիրո համար նա վճարել է 1 մլն դոլար: Սակայն, ինչպես ինքն է ասում, արձանը դիտելն ամեն օր կիմաստավորի իր գոյությունը:

 

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply