Ապացույցներ`Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից կաշառք տալու մասին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 9:57
2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում ադրբեջանցի բռնցքամարտիկների համար մեդալներ ապահովելու նպատակով Ադրբեջանի իշխանության կողմից կաշառք տալու ապացույցները հրապարակվել են: «BBC»-ն երկու ոսկե մեդալի դիմաց միլիոնավոր դոլարներ փոխանցելու վերաբերյալ ապացույցները ներկայացրել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնյային և Միջազգային օլիմպիական կոմիտեին:
Փաստաթղթերի մեջ տեղ են գտել նաև Ադրբեջանի պաշտոնական դեմքերի հետ գրագրությունները և փողերը հանձնելու պայմանագրի նախագիծը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «BBC»-ն հայտնել էր, որ ադրբեջանցի բռնցքամարտիկներին մեդալներ ապահովելու համար’ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն իր մարդկանց միջոցով 9 մլն դոլար կաշառք է տվել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային:






Facebook
Tweet This
Email This Post
