Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 13, 2011 9:46
Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Այդ մասին տեղեկացրել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ֆալդմանը: Հիշեցնենք, որ Գրիգորյանն ընթացիկ մրցաշրջանում գլխավորում էր մերձմոսկովյան «Խիմկի»-ն, սակայն հուլիսին հրաժարական էր ներկայացրել: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության հերթական տուրում հոկտեմբերի 14-ին «ԲՄԱ-Էներգիա»-ն մրցելու է Յարոսլավլի «Շիննիկ»-ի հետ, որի կազմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:






Facebook
Tweet This
Email This Post
