Թուրքիայում ջրհեղեղ է. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2009 11:27

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում շարունակվում են ուժեղ հեղեղումները: Բնության աղետին արդեն զոհ է դարձել առնվազն 8 մարդ, ևս մի քանիսը համարվում են անհետ կորած:

Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են· Ստամբուլում և արվարձաններում արդեն 100 տուն է ջրասույզ եղել:

Ջրասույզ եղած վայրերից մարդկանց տարհանում են ուղղաթիռներով: Աղետի դեմ պայքարում են ոչ միայն փրկարարները, այլև թուրքական բանակը:

Օդերևութաբանների կանխատեսումներով` ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, եղանակի կարգավորում սպասվում է միայն մի քանի օրից:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply