Տիգրան Սարգսյան. «Մենք պետք է բացահայտենք Հայկական աշխարհի հարաբերական առավելությունները և այդ ներուժը ծառայեցնենք մեր ժողովրդին»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 12, 2011 22:15

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայկական աշխարհ» ամսագրի շնորհանդեսին:
Շնորհավորելով ամսագրի թողարկման կապակցությամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ամսագրի հիմնադիրներին և հեղինակներին՝ Հայկական աշխարհի գաղափարը տարածելու համար: «Հայկական աշխարհն իրականություն է: Եթե 20 տարի առաջ մենք հիմնականում ապրում էինք Հայաստանի ներքին կյանքով և մեր շփումները Հայկական աշխարհի հետ սահմանափակված էին, ապա այսօր՝ արագ փոփոխվող աշխարհում, Հայկական աշխարհն ամեն օր ստիպում է մեզ առնչվել իր հետ: Այս առումով, նման նախագծերը Հայկական աշխարհին տալիս են կարևոր ուղղվածություն. մենք պետք է մեզ համար բացահայտենք Հայկական աշխարհի հարաբերական առավելությունները և այդ ներուժը ծառայեցնենք մեր ժողովրդին և Հանրապետությանը: Հայաստանի Հանարապետությունը Հայկական աշխարհին սնուցող ուժն է, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ Հայկական աշխարհը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ աշխարհում ապրող հայերի մեծ մասն այսօր ապրում է Հայաստանից դուրս: «Հետաքրքիր է, որ սփյուռքահայերի 95 տոկոսը Հայաստանում երբեք չի եղել, բայց տարբեր պատճառներով նրանք իրենց իդենտիֆիկացնում են հայության հետ, յուրաքանչյուրը գտնում է իր իդենտիֆիկացման ուրույն ճանապարհը: Մեկի համար դա եկեղեցին, է, մյուսի համար մշակույթը, մայրենի լեզուն, պատմությունը, միասնական ապագան: Այս բազմազանությունը մեր ուժն է և մենք պետք է հասկանանք, թե ինչ ուղիներով պետք է այդ ներուժն օգտագործենք: Հայկական աշխարհում մենք պետք է կարողանանք բրենդավորել հայ արտադրողի լավագտույն նմուշները և դրանք տարածենք ողջ աշխարհով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ այսպիսի նախաձեռնություները հայության համար բացահայտելու են նոր հնարավորություններ:
Տիգրան Սարգսյանն Ազգային մրցունակության խորհրդի հետ համագործակցության, Հայկական աշխարհի հայեցակարգը համակողմանիորեն ներկայացնելու և հեռուսատեսության ոլորտում երկարամյա վաստակի համար «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր և նախագահ Արթուր Եզեկյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով:
Հայկական աշխարհի հայեցակարգը համակողմանիորեն ու օբյեկտիվորեն վերլուծելու, հեռուստատեսության և լրագրության ոլորտներում երկարամյա վաստակի համար «Հայկական աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտեմ Երկանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի:
Հայկական աշխարհ ամսագրի նպատակն է՝ հանրությանը ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերի ձեռքբումները, հաջողություններն ու գործունեությունը:

2011-10-12

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply