ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 20:53
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մաամուն Հարիրիին:Հանդիպմանը քննարկվեցին հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց ներքաղաքական իրավիճակը Սիրիայում եւ վերջին զարգացումները:
Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Սիրիայում խաղաղության, ներքաղաքական կայունության հաստատումը եւ հասարակական համերաշխությունը:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:






Facebook
Tweet This
Email This Post
