Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման վերաբերյալ դասընթաց Շուշիում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 12, 2011 20:02

Հոկտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Վերահսկողության վարչության կողմից անցկացվելու է համատեղ դասընթաց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) կանխարգելման, ինչպես նաև բանկային գործունեության ոլորտներում օրենսդրական պահանջների ու դրանց պրակտիկ կիրառության հետ կապված հարցերի վերաբերյալ:

Դասընթացը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի ղեկավարների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման, ՓԼ/ԱՖ կանխարգելման մեջ ներգրավված աշխատակիցների համար:

Շուշիում անցկացվելիք դասընթացը կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի մասնակիցների կրթմանը և կարողությունների զարգացմանն ուղղված պարբերական գործառնությունների շրջանակներում:

 

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply