Հարավային Կովկասի կանաչները համախմբվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2011 19:46

12 հոկտեմբեր 2011թ., ք.Երեւան: Օրերս Վրաստանի Թելավի քաղաքում տեղի ունեցավ Հարավային Կովկասի կանաչների` Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում կանաչների համախմբման եւ համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարները: Ընդունվեց Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները ներառող հայտարարություն, որը բաց է տարածաշրջանի բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների միացման համար: Հայտարարությանը, ի դեպ օրերս միացավ նաեւ Արցախի եվրոպական շարժումը:

Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ք.Երեւան) դահլիճում տեղի ունեցավ Հարավային Կովկասի կանաչների սկզբունքները կիսող, Թելավիի համաժողովին մասնակցած մի շարք հասարակական կազմակերպությունների` “Էկոլուր”, “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա”, “Քաղաքացիական ազգային նախաձեռնություն”, ինչպես նաեւ “Ժառանգություն” կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հարցերով զբաղվող ներկայացուցիչների առաջին աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում ծավալվելիք գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Հավաքի ընթացքում որոշվեց Հայաստանի կանաչների համախմբման ձեւաչափն անվանել Հարավային Կովկասի կանաչ նախաձեռնություն – Հայաստան, իսկ որպես առավել հրատապ քայլ որոշվեց համատեղ միջոցառումներ նախաձեռնել` ընդդեմ Սեւանա լճի ավազանում` Սոթքի ոսկու հանքավայրին կից ջարդիչ-տեսակավորող համալիրի ապօրինի տեղակայման:

Հայաստանի կանաչների հաջորդ հավաքը որոշվեց անցկացնել մեկ շաբաթից:

 

Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն

 

 

 

 

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply