Դատական նիստը հետաձգվեց փաստաբանի վատառողջության պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2011 18:54

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար Արտակ Նազարյանի գործով դատական հերթական լսումը: Նիստը, թերևս, չկայացավ տուժողի իրավահաջորդի ներկայացրած հեռագրի պատճառով: Արտակի մայր Հասմիկ Հովհաննիսյանը հեռագրում հայտնել էր փաստաբան Մուշեղ Շուշանյանի վատառողջ լինելու հանգամանքը` հավելելով, որ իրենք այդ պատճառով չեն կարող գալ Բերդ: Նման դեպքերում դատավորը իրավունք ունի ընտրություն կատարելու նիստը հետաձգելու և առանց տուժող կողմի անցկացնելու միջև: Ի դեպ, վերջին դեպքը շատ է պատահում դատական պրակտիկայում, որն, իհարկե, օրենքով սահմանված կարգ է: Սակայն դատավոր Սամվել Մարդանյանը որոշել էր դատն այնուամենայնիվ անցկացնել տուժող կողմի ներկայությամբ: Եւ ինչպես տեղեկացանք Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրից` դատավորը Արտակ Նազարյանի գործով դատական հերթական նիստը տեղափոխել է հոկտեմբերի 21-ը:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply