Ուգանդայում հաջողության համար կատարված զոհաբերություններին զոհ է գնացել 1000 երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2011 17:27

Ուգանդայի մայրաքաղաքում խուճապ է սկսվել, քանի որ երկրում հաճախացել են զոհաբերության նպատակով կատարվող մանկասպանության դեպքերը: Տեղաբնակները համոզված են, որ դաժան սպանությունները կատարում են շամանները, որոնք սկզբում կտտանքի են ենթարկում, ապա նոր սպանում երեխաներին: Այսպիսով, նրանք իբր զոհաբերություն են  անում հին աստվածություններին: Ճգնաժամի պայմաններում այդ դեպքերը հաճախացել են, քանի որ մարդիկ հավատում են, որ զոհաբերություններով կարող են հարստություն ու հաջողություն ունենալ: Ծնողներն ահաբեկված` իրենց երեխաներին մենակ չեն թողնում. ուղեկցում ու դիմավորում են դպրոցից, մանկապարտեզներից, իսկ դպրոցներում զբոսանքները հանել են: Երեխաների զոհաբերությունն Ուգանդայում շահութաբեր գործ է շամանների համար` 300 դոլար: Պաշտոնական տվյալների համաձայն, 2006-ին այդ նպատակով զոհաբերվել է մեկ, 2008-ին` 25, իսկ 2009-ին` 29 երեխա: Տեղաբնակներն իրենց  վիճակագրությունն ունեն. վերջին 5 տարիների ընթացքում սպանվել են հարյուրավոր երեխաներ, իսկ մոտ 1000 սպանությունների դեպքեր էլ պարզապես չեն հետաքննվել:

 

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply