Ուղեգեր նվաճելու խնդիր է դրված
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 16:37
Հոկտեմբերի 13-20-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կանցկացվի հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն մարզիկներ Գրետա Վարդանյանը և Սամվել Ասատրյանը: Առաջնությանը հաջող հանդես գալու դեպքում մեր մարզիկները կմասնակցեն 2012-ի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին: Ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու են աշխարհի 25 երկրների ուժեղագույնները: Փաստորեն, սա «Լոնդոն 2012»-ի խաղերից առաջ վերջին վարկանշային ստուգատեսն է: Մեր երկրի ներկայացուցիչների առջև խնդիր է դրվել պարալիմպիկ խաղերի ուղեգրի արժանանալ:






Facebook
Tweet This
Email This Post
