Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվում են Բրիջիտ Բարդոյի հինգ նկարներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 13:31
Լոնդոնի Gagosian ցուցասրահում հոկտեմբերի 10-ին բացվեց ամերիկյան գեղանկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած, ֆրանսիական դերասանուհի և երգչուհի Բրիջիտ Բարդոյի նկարների ցուցահանդեսը : Ինչպես նկատում է The ArtDaily-ն, ներկայացված նկարներից հինգը նախկինում ոչ մի անգամ ցուցադրված չեն եղել :
Ուորհոլը Բարդոյի հետ առաջին անգամ հանդիպել է 1967թ. Կանի ֆեստիվալի ժամանակ, որտեղ նկարիչը փորձում էր ցուցադրել իր ֆիլմը` «Աղջիկները «Չելսիից»: 1973թ. Բարդոն հայտարարեց, որ ավարտում է կինոկարիերան և հենց այդ պահին Ուոնհոլը նրան նկարելու առաջին պատվերը ստացավ: Այդ ժամանակ էլ նկարիչը հրաժարվեց ֆիլմեր նկարելուց և նորից անացավ գեղանկարչությանը:
Բարդոյի պորտրետները նույն տեխնիկայով են նկարած, ինչը օգտագործվել է Մերիլին Մոնրոյի և Էլիզաբեթ Թեյլորի պորտրետների ժամանակ`տրաֆարետային տպագրության օգնությամբ:
Բարդոյի նկարների հիմքում նրա այն ֆոտոներն են, որոնք արել է Ռիչարդ Ավեդոնը 1959թ. : 2008թ, Ավեդոնի ֆոտոները վաճառվել են Christie’s -ի ասճուրդում 181 հազար դոլարով:
Ուորհոլի սերիական պորտրետները պարբերաբար դրվում են տարբեր աճուրդների: 2010թ. էլիզաբեթ Թեյլորի նկարներից մեկը, որը 1963-ին էր նկարվել, Christie’s աճուրդում վաճառվեց 10,17 միլիոն դոլարով: Բրիջիտ Բարդոյի նկարների ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 12-ը:






Facebook
Tweet This
Email This Post
