Գյումրեցի կինը ուշագնած է եղել բնակարանում, կերակուրն էլ ծխացել է գազօջախին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 12, 2011 12:48

Հոկտեմբերի 11-ին`ժամը 21.55-ին  ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 8 շենքի 22-րդ բնակարանի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:

Դեպքի վայր է մեկնել  փրկարարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները  բացել են բնակարանի դուռը: Բնակարանում անգիտակից վիճակում հայտնաբերվել է 1959 թվականին ծնված Ժենյա Մանուկյանը, ում ցուցաբերելով առաջին բուժօգնություն` հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: Բնակարանում` գազօջախի վրա ծխացել է կերակուր, ինչի հետևանքով առաջացել է ծխապատ գոտի:

 

Դիտվել է 618 անգամ:
Print Friendly

Leave a Reply