Ինքնասպան եղած զինվորի ափի մեջ սպայի անուն գրված չի եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 12:37
2011թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը զորամասի պահպանության մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիքով ինքնասպանություն գործելու փաստի առթիվ հայտնում ենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Այս պահի դրությամբ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ Վլադիմիր Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:
Միաժամանակ հայտնվում է, որ Վ.Ասատրյանի ձախ ձեռքի վրա կատարված գրառման մեջ որևէ սպայի անուն նշված չի եղել:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
