Ռիչարդ Գիրը վաճառել է կիթառների հավաքածուն մեկ մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 12, 2011 11:38

Ճանաչված դերասանը աճուրդի է հանել 110 բացառիկ գործիքներ, որոնց վաճառքից գոյացած գումարը կծառայի բարեգործական նպատակներին:

«Քրիստի» աճուրդի սրահը  դերասանից ստացել է ավելի քան 20 տարի հավաքած կիթառները, որոնցից ամենաթանկը վաճառվել է 98 000 դոլարով: Վաճառքից ընդհանուր առմամբ 1 մլն դոլար գումար է գոյացել: Դերասանն ասել է, որ երբեք մտադրություն չի ունեցել հավաքածու ստեղծել, սակայն միշտ գնել է իրեն դուր եկած, լավ հնչողությամբ գործիքը:

Նա երաժշտության սիրահար է: Փոքր տարիքում սովորել է շեփոր , իսկ ավելի ուշ ինքնուրույն սովորել է կիթառ ու դաշնամուր նվագել: Աճուրդից գոյացած գումարը նա տրամադրել է «գլոբալ հումանիտար նպատակների աջակցության»  բարեգործական կազմակերպություններին:

 

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply