Տավուշում շարունակվում են որոնողական աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 11:18
Հոկտեմբերի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ սողանքային գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի վայրում աշխատում է Դիլիջանից` 12, Տավուշի մարզային փրկարարական վարչությունից` 3, Լոռու մարզից` 30, Արագածոտնից` 32, Գեղարքունիքից` 30, Երևանի հատուկ փրկարարական ջոկատից` 18, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից` 7, Բերդ քաղաքի ջոկատից` 13 փրկարար:
Ծանր տեխնիկայից աշխատանքներում ներգրավված է 4 մղան և 2 էքսկավատոր:
Տեղում գործում են նաև ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբը և վրանային քաղաքը:
Անհայտ կորածները երկուսն են` Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:






Facebook
Tweet This
Email This Post
