«Տիեզերական տաքսիի» փորձարկումը կկայանա 2012-ի ամռանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 11:14
«Տիեզերական տաքսիի» առաջին փորձարկումները կկայանան 2012-ի ամռանը: Այն մշակվել է НАСА-ի աջակցությամբ: Խոսքը «Դրիմ Չեյսեր» անունով մինի շաթլի մասին է: Այդ շաթլի ստեղծման վրա աշխատում է տիեզերական «Սյերա Նևադա» ընկերությունը, որին սուբսիդավորում է ամերիկյան կառավարությունը: ԱՄՆ-ի օդագնացության ազգային վարչության մասնագետներն ու տիեզերական տարածության հետազոտողները կարծում են, որ այդ նախագծի հաջող գործարկումն (մարդկանց միջազգային տիեզերակայան ու հետ` երկիր բերելը) 2016-ին արդեն ավելի մատչելի կլինի: Փորձնական արձակումը տեղի կունենա ԱՄՆ ռազմաօդային Էդվարդս բազայից, որը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Մոհավե անապատում:






Facebook
Tweet This
Email This Post
