Ֆրանսիացի պատգամավորի կտակը. նրա աճյունը կամփոփվի Հայաստանում եւ Ղարաբաղում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 11:11
Ֆրանսիայի խորհրդարանի անդամներից մեկը` թուլուզցի Անրի Սաբրին, ով օրերս է մահացել, իր կտակում նշել է, որ մահվանից հետո իր աճյունն ամփոփեն մի մասը Ֆրանսիայում, մի մասը Հայաստանում, իսկ մյուս մասն էլ Լեռնային Ղարաբաղում:
Այս մասին հայտնի է դարձել միայն նրա մահից հետո:
Նշենք, որ Անրի Սաբրին եղել է հայ ժողովրդի բարեկամ, մեծ ներդրում է ունեցել միջազգային ասպերազում Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմի տեսակետը պաշտպանելու գործում:
Այս տարվա ապրիլին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից, Անրի Սաբրին արժանացել է «Մխիթար Գոշ» շքանշանի: Նրան այդ պարգեւը հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը: Բացի այդ, Անրի Սաբրին 1990 թվականին արժանացել է նաեւ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման:
Ֆրանսիացի պատգամավորի աճյունի մի մասն օրերս կտեղափոխվի Հայաստան, մյուս մասը` Ղարաբաղ:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
