Գրանցվել է շաքարախտից բուժման առաջին դեպքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 12, 2011 10:23
Ճապոնիայում առաջատար գիտության բազայի վրա աշխատող ազգային ինստիտուտում գրանցվել է շաքարախտից լիարժեք բուժման դեպք: Ինչպես նշում են ճապոնացի գիտնականները, ներկայումս նրանք կիրառում են մի մեթոդ, որը հնարավորություն է տալիս լիարժեք բուժել լաբորատորային առնետներին:
Բուժման ուշագրավ տեխնոլոգիան կայանում է նրանում, որ նյարդային ցողունային բջիջներ են պատվաստվում ենթաստամոքսագեղձի մեջ` վերականգնելով օրգանիզմի` ինսուլին արտադրելու ունակությունը: Այսպիսով, օրգանիզմը լիարժեք բուժում են շաքարախտից:
Մոտ ժամանակներս այս մեթոդի հեղինակները պատրաստվում են իրենց հետազոտության արդյունավետությունը փորձարկել մարդկանց վրա, սակայն ճշգրիտ ժամկետները որոշված չեն:






Facebook
Tweet This
Email This Post
